Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանցի աշակերտները գիրք են նվիրել Երևանի քաղաքապետին

Փետրվար 19,2014 16:37

Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին։ Չնայած աշակերտների այցն անակնկալ է եղել Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգ է տարել, որ աշակերտները նույնպես նվեր ստանան գրքեր։ Տարոն Մարգարյանն աշակերտներին նվիրել է Երևան քաղաքի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ և մաղթել է հաջողություն ուսման մեջ։

Աշակերտների մեկ այլ խումբ, վաղ առավոտից այցելելով Երևանի քաղաքապետարան, գրքեր է նվիրել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և աշխատակազմի այլ անդամների։

Փետրվարի 19-ի վաղ առավոտից, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ, Երևանի 30 դպրոցների աշակերտներ շրջել են Երևանի փողոցներում և գիրք նվիրել անցորդներին։

Աշակերտները Գիրք նվիրելու օրը այցելել են նաև ՀՀ սփյուռքի նախարարություն, որտեղ նրանց ընդունել է նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետ այցելել են նաև ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարություններ և գրքեր նվիրել այդ նախարարությունների աշխատակազմերի անդամներին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728