Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե!մ եմ» նախաձեռնության անդամներին հակափաստարկ չներկայացվեց (Տեսանյութ)

Փետրվար 21,2014 14:20

«Դե!մ եմ» նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ նրանք  ներկայացրին իրենց տեսակետը «Էլիտ Պլազայում» ընթացող կենսաթոշակային համակարգի հարցով երրորդ տարեկան միջազգային համաժողովի ներկաներին եւ լքեցին համաժողովը:

Քննարկումն ընթանում էր Կենտրոնական բանկից ներկայացուցիչների եւ այլ հյուրերի հետ: Պետք է լիներ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն Դավիթ Մանուկյանի խոսքով՝ իրենց ներխուժման պահին վարչապետն այնտեղ չէր: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ դուրս եկած հասարակության ներկայացուցիչներ չկային:

Դավիթ Մանուկյանը մեզ ասաց, որ ներկաներին կազմակերպիչները հավատացրել էին, թե շահագրգիռ անձինք չեն ներկայացել, այնինչ շահագրգիռ անձանց՝ հանրությանը, ովքեր դեմ են արտահայտվում համակարգին, չէին զգուշացրել համաժողովի մասին:

Սակայն «Դե!մ եմ» նախաձեռնության անդամներն իմացել էին համաժողովի մասին եւ ներխուժել քննարկման սենյակ, ներկայացրել իրենց դիրքորոշումն ու փաստերը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ եւ դուրս եկել:

Մեր հարցին, որեւէ հակափաստարկներ չեղա՞ն, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ ներկաները որեւէ բան չկարողացան ասել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728