Լրահոս
Օրվա լրահոսը

A1plus.am. Նախախորհրդարանը մարտի 1-ին կլինի Մյասնիկյանի արձանի մոտ (տեսանյութ)

Փետրվար 22,2014 20:09

Նախախորհրդարանի անդամները այսօր կրկին Ազատության հրապարակում էին: Ամենշաբաթյա այս հավաքի ժամանակ նախաձեռնության անդամները խոսեցին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և այլ հարցերի շուրջ։

Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ Հայաստանի համար բախտորոշ ժամանակներ են մոտենում. «Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է։ Հայաստանի ու հայության առջև նույնպես ծառացել են գոյութենական խնդիրներ, որոնք մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու»։

«Ա1+»-ի հետ զրույցում Նախախորհրդարանի մեկ այլ անդամ՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ հիմնադիր խորհրդարանի ստեղծման աշխատանքները ընթացքի մեջ են. «Հիմա ընտրական հանձնաժողովի ձևավորման փուլում ենք, զուգահեռ ձևավորում է արդարադատության ատյան, որը պետք է փոխարինի դատարանին»։

Պարոն Հակոբյանը նաև նշեց, որ Նախախորհրդարանը մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքին միանալու խնդիր չունի. «Մարտի 1-ը բոլորիս ողբերգության օրն է։ Մենք այդ ողբերգությունը կնշենք Մյասնիկյանի արձանի մոտ»։

 

Մանրամասն այստեղ.

Տեսանյութը՝ A1plus.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728