Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուկլի» գործարանի տնօրենի որդին նշանակվեց Գյումրու ոստիկանապետ

Փետրվար 25,2014 12:00

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է իր կադրային փոփոխություները Շիրակի մարզում: Նրա հրամանով այսօր Գյումրու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանը տեղափոխվել է Ախուրյան, նշանակվել իր հին պաշտոնին` Ախուրյանի ոստիկանապետ: Նրա փոխարեն, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ոստիկանապետ է նշակվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու բաժնի տեղակալ Արամ Ղարիբյանը, ով Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող «կուկլի»  գործարանի տնօրենի որդին է:

Նշենք, որ Ախուրյանի ոստիկանապետ Հարություն Ադամյանին Վլադիմիր Գասպարյանը գցել է կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետը Սամվել Բալասանյանի տան դիմաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու կատարած խուլիգանության փաստի առիթով շշպռել էր նաև « Կումայրի» բաժնի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանին, ով  թեև  պրոֆեսիոնալ կադր է, սակայն տվյալ դեպքում նրա պահվածքը Վլադիմիր Գասպարյանին դուր չէր եկել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728