Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման արարողությանը

Մարտ 03,2014 12:45

Մարտի 2-ին Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձրաստիճան անձինք, մարզասերներ: Հիշեցնենք, որ Համահայկական ձմեռային առաջին խաղերը մեկնարկել են փետրվարի 24-ին: Ձմեռային առաջին խաղերին մասնակցել է 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից երեքը` դահուկ, լեռնադահուկ եւ սնոուբորդ անցկացվել են Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը` Երեւանում: Մասնակիցները 7 օր շարունակ պայքարել են 39 մեդալների եւ մեկ գավաթի համար:

Հաղթողներին մեդալները հանձնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջունելով ներկաներին եւ մասնակիցներին` խորհրդարանի ղեկավարը կարեւորեց համահայկական խաղերի անցկացումը եւ նշեց, որ մարզական այս մեծ միջոցառումը միավորում է հայերին աշխարհի տարբեր անկյուններից` ամրապնդելով Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությունը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագաh Իշխան Զաքարյանին, համահայկական խաղերի կազմկոմիտեին, բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին: Եւս մեկ անգամ շնորհավորելով մրցաշարերի հաղթողներին` Հովիկ Աբրահամյանը Համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարեց փակված:

ԱԺ
Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31