Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են լրատվամիջոցները լուսաբանում մարդու իրավունքները

Մարտ 03,2014 15:34

«Սոցիոսկոպ» սոցիոլոգիական հ/կ-ն 2013թ. օգոստոսից eTV-ի (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ) պատվերով դիտարկում է հայաստանյան ինտերնետային 9 կայքերում՝ epress.am, hetq.am, tert.am, lragir.am, news.am, azatutyun.am, galatv.am, aravot.am, Ilur.am,  մարդու իրավունքների լուսաբանումը:

Հետաքրքիր է, որ երկու եռամսյակների (օգոստոսից հոկտեմբեր եւ նոյեմբերից հունվար) ընթացքում էլ իրավապահների կամայականությունները գերիշխող դիրք են ունեցել ԶԼՄ-ների լուսաբանումների մեջ:

Եթե նախորդ եռամսյակում մարդու իրավունքներին վերաբերող թեմայով ինը կայքերում եղել է 1004 հրապարակում , ապա այս եռամսյակում՝ 01.11.2013- 31.01.2014թ., հրապարակումների թիվը կտրուկ ավելացել է՝  1756  :

Երկու եռամսյակում էլ մարդու իրավունքների վերաբերյալ ամենաշատ հրապարակումները եղել են Aravot.am կայքում՝ համապատասխանաբար 196 եւ 264: Նախորդ կիսամյակում Aravօt.am-ին հաջորդել են Galatv.am-ը՝ 136, Epress.am-ը՝ 123 եւ News.am-ը՝ 122 հրապարակումներով, իսկ այս կիսամյակում՝ News.am-ը՝ 261, Galatv.am-ը՝ 255 եւ Tert.am-ը՝ 220:

Նախորդ եռամսյակի համեմատ այս եռամսյակում ավելի քան չորս անգամ ավելացել է լրագրողների հանդեպ իրավախախտման դեպքերի լուսաբանման քանակը՝ 88 դեպք՝ 19-ի համեմատ:

Հետաքրքիր է նաեւ հրապարակումների աշխարհագրությունը: Երկու դեպքում էլ՝ ե՛ւ 01.08.2013-31.10.2013 եռամսյակում, ե՛ւ 01.11.2013-31.01.2014 եռամսյակում, հրապարակումների գերակշիռ մեծամասնությունը վերաբերվել է Երեւանին: Մասնավորապես, նախորդ եռամսյակի 1004 հրապարակումներից 712-ն է տեղանքային առումով Երեւանին պատկանել, իսկ այս կիսամյակի 1756 հոդվածներից՝ 1306-ը: Բնականաբար, չի կարելի պնդել, որ Երեւանում մարդու իրավունքներն ավելի շատ են ոտնահարվում, քան մարզերում: Այս դեպքում կարելի է պնդել մեկ այլ բան՝ մարզային բնակչությունն ավելի քիչ է բարձրաձայնում իր խնդիրների մասին կամ՝ մամուլը քիչ ուշադրություն է դարձնում այն ամենին, ինչ կատարվում է Երեւանից դուրս: Թեեւ նկատենք, որ հրապարակումների մի մեծ հատված վերաբերում է հավաքներին, ցույցերին, իսկ դրանք հիմնականում տեղի են ունենում մայրաքաղաքում:

Դիտարկումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ 01.08.2013-31.10.2013   եւ այստեղ 01.11.2013- 31.01.2014Ж

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31