Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահին կից խորհուրդը կոչ է անում Ուկրաինայում ռուսական զինուժ չկիրառել. «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 03,2014 15:53

«Խնդիրները պետք է լուծել երկխոսությամբ», – հայտարարում է Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման խորհուրդը:

Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման խորհրդի անդամները հայտարարություն են տարածել, որում կոչ են անում Ուկրաինայում ճգնաժամը քաղաքական եղանակով լուծել:

Հայտարարության մեջ ասված է, որ այն բանից հետո, երբ Դաշնային խորհուրդը թույլատրեցՌուսաստանի զինուժը կիրառել Ուկրաինայի տարածքում, երկու երկրները պատերազմի շեմին են հայտնվել:

«Այդ որոշման անհրաժեշտությունը բացատրվեց տեղ գտած անկարգություններով և տեղի ռուսների անվտանգության հիմնավորմամբ, սակայն Ուկրաինայի ինքնավարությունը խաթարելով և խախտելով միջազգային պայմանավորվածությունները, Ռուսաստանի ռազմական ուժի կիրառումը բացարձակ համարժեք չէ Ուկրաինայում տեղ գտած խախտումներին», – նշում են հայտարարության հեղինակները՝ միևնույն ժամանակ կասկածի տակ դնելով այն փաստերը, որ ներկայացվել են Դաշնային խորհրդում որոշումը հիմնավորելու համար:

Տաթեւիկ Լազարյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31