Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ Արկադի Վարդանյանին 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը մնաց ուժի մեջ. Pastinfo

Մարտ 03,2014 18:41

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:

Հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն էլ բավարարվեց մասնակի, սակայն պատժաչափը փոփոխության չենթարկվեց:   Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Արսեն Ավետյանը մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար, վերաորակեց և Արսեն Ավետյանին մեղավոր ճանաչեց՝ միայն ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու համար:

Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի պաշտպանները պահանջում էին բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Մանրամասները կարող եք կարդալ` Pastinfo-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31