Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՄ ԵՄ»-ը «զինվել է». ֆիքսելու է ահաբեկման բոլոր փորձերը

Մարտ 03,2014 19:59

«Դեմ եմ» նախաձեռնությունը օրերս հայտարարել էր, որ խմբի անդամների նկատմամբ անհայտ անձինք ահաբեկման փորձեր են արել:

Aravot.am-ը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանից խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել թե ինչ կարգի ահաբեկչության փորձեր են կատարվել, սակայն Դավիթն ասաց, որ այն, ինչ նշված է հայտարարության մեջ, առայժմ ավելին չեն կարող ասել: Իսկ խմբի հայտարարության մեջ նշված է, որ խմբի անդամներից մեկի մասին ինչ-որ անձինք սկսել են հարց ու փորձ անել շրջապատից:

«Փորձեր են եղել, այնպես չէ, որ տոտալ, մասսայական ահաբեկումներ են եղել, միայն` փորձեր: Սա սկիզբն է, եւ մենք որոշեցինք այդ փորձերին միանգամից դիմակայել եւ արձագանքել: Որեւէ փաստեր չունենք, այսինքն` ձայնագրություն եւ այլն: Հայտարարությունից ավելին որեւէ բան չենք ուզում ասել: Իսկ հայտարարությունից հետո, եթե նորից փորձեր լինեն` կհրապարակենք: Ինչ-որ անձինք խմբի անդամներից մեկով անհարկի հետաքրքրվել են ծանոթներից` որտեղ է, ինչով է զբաղվում եւ այլն: Ուղղակի տվեցինք հայտարարություն,որ աչալուրջ լինեն, դա նախազգուշացում է, որ մենք պատրաստված ենք` արժանի հակահարված տալու: Պատրաստված ենք թե’ ֆիքսելու փաստերը, թե’ ձայնագրելու եւ հանրայնացնելու, եթե նորից նման փորձեր լինեն»:

Aravot.am-ի հարցին էլ, միայն այս մե՞կ դեպքն է եղել, Դավիթ Մանուկյանն ասաց` «Չեմ ուզում մանրամասնել»: Մեր այն դիտարկմանը, որ նման հայտարարություն տարածելուց հետո խուսափել մանրամասների մասին տեղեկություններ տրամադրելն, ահաբեկության մասին հայտարարությունն անլուրջ է թվում, Դավիթ Մանուկյանն ասաց. «Անլուրջ կլիներ, եթե մենք կոնկրետ անձի մեղադրեինք, ասեինք` այսինչյան այսինչը, մեզ հետ սենց բան է  արել, բայց մենք չենք հրապարկում: Իսկ մենք հիմա ընդամենն ասում ենք` փորձեր են եղել»:

Հիշեցնենք, որ «Դեմ եմ» նախաձեռնությունը պայքարում է կենսաթոշակային բարեփոխումների` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, եւ այս նախաձեռնությանն են միացել աշխատանքային որոշ կոլեկտիվներ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31