Լրահոս
Օրվա լրահոսը

Интeрфакс. ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի զինվորականներին

Մարտ 03,2014 20:37

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն հանձնվելու վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի զինվորականներին, այս մասին ուկրաինական «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից:

«Եթե մինչև վաղը (մարտի 4-ը) առավոտյան ժամը 5-ին չհանձնվեն, ամբողջ Ղրիմով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների և զորամասերի վրա իսկական գրոհ կսկսվի», – ասել են նախարարությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայում գտնվող ռուսական Սևծովյան նավատորմի դեմ սադրանքներ են նախապատրաստվում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31