Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը

Մարտ 11,2014 18:40

Քաղաքակիրթ երկրներում մշտապես իրականացվում են տարատեսակ մոնիթորինգներ, որոնք նպատակ ունեն ցույց տալու այս կամ այն երկրի իրական տնտեսական, հասարակական և քաղաքական ձեռքբերումները կամ ձախողումները: Միջազգային ոչ կառավարական Համաշխարհային Արդարադատության նախագիծ կազմակերպությունը դեռևս 2010 թվականից իրականացնում է բազմապրոֆիլ հետազոտություն: Նպատակն է պարզել, թե երկրներից, որում օրենքի գերակայությունն ինչ մակարդակի վրա է գտնվում: Այսպիսով՝ վերոնշյալ կազմակերպության կողմից իրականացված հետազոտություններն իրականացնելիս հիմք է ընդունվել երկրներում իրականացվող մի շարք գործընթացների ցուցանիշները:

1. Իշխանական ինստիտուտների սահմանափակումը

2.Կաշառակերության բացակայությունը

3.Անվտանգություն և կարգ ու կանոնը

4.Հիմնական իրավունքների պաշտպանությունը

5.Իշխանական ինստիտուտների աշխատանքի թափանցիկությունը

6.Օրենքների պահպանումը

7.Հասարակական արդարադատությունը

8. Քրեական արդարադատությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալ ցուցանիշները, կազմվել է 99 երկրների ցանկ: Որպես կանոն` Հայաստանի Հանրապետությունը գրեթե բոլոր միջազգային դասակարգման սանդղակներ սահմանելիս ցավալիորեն արձանագրում է տխուր ցուցանիշներ: Սակայն վերջին ուսումնասիրությունը լուրջ տեղիք է տալիս մտածելու, որ ամեն ինչ շատ ավելի վատ է քան գիտենք:

Հայաստանն այս ցանկում անգամ չի ներառվել:

Փաստացի, համաձայն հեղինակավոր միջազգային կազմակերպության վերլուծության արդյունքների, մեր երկրի իրավական և արդարադատության համակարգն այն աստիճան անկատար է, որ նույնիսկ 99 երկրների ցանկում չի ներառվել:

Վտանգավոր ևս մեկ երևույթ՝ մեր տարածաշրջանում Հայաստանից բացի, ցանկում չկա միայն Ադրբեջանը, որը միջազգային հանրությանը հայտնի է իր տոտալիտար կառավարման համակարգով, ժողովրդավարության և օրենքի գերակայության գրեթե իսպառ բացակայությամբ:

Մենք կրկին անգամ առնչվում ենք միջազգային հանրության կողմից մեր կառավարությանը տրված անբավարար գնահատականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31