Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն կհանդիպեն վաղը

Մարտ 13,2014 14:59

Վաղն, ամենայն հավանականությամբ, կկայանա «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ մասին, ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի՞ այդ հանդիպմանը, թե`ոչ, Ստեփան Մարգարյանն ասաց. «Հուսով եմ»:

«Ժառանգությունում», սակայն, այդ հանդիպման մանրամասները չեն գաղտնազերծում: Aravot.am-ի հարցին`ե՞րբ տեղի կունենա այդ հանդիպումը եւ «Ժառանգությունն» ի՞նչ կազմով կմասնակցի, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դեռ քննարկում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31