Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները փակեցին Ռադիկ Մարտիրոսյանին «հայրենիքի դավաճան» անվանող գյուտարարի բերանը. «NEWS.am»

Մարտ 13,2014 18:51
Radik martirosyan

Ոստիկաններն այսօր՝ մարտի 13-ին, բառացիորեն փակեցին կառավարության մոտ բողոքող Հենրիկ Մխիթարյանի  բերանը, որը վիրավորական բառերով բղավում էր շենքից դուրս եկած՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետեւից։

«Սրիկա, անգրագետ, հայրենիքի դավաճան գիտությունների նախագահ»,- գոռում էր թոշակառու, գյուտարար Հենրիկ Մխիթարյանը, որը պահանջում է, որպեսզի կառավարությունը ֆինանսավորի իր գյուտերի իրականացումը։

Ոստիկանները թույլ չտվեցին, որ Հենրիկ Մխիթարյանը մոտենա Ռադիկ Մարտիրոսյանին, ավելին՝ փակեցին նրա բերանը, որ չգոռա։

«Դավաճան, սրիկա, անգրագետ է գիտությունների ակադեմիայի նախագահը, որովհետեւ այս գյուտերի համար արտոնագիր տվել են, իսկ էդ մարդը չի ընդունում, նախանձից մեռնում է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկ Մխիթարյանը՝ նշելով, որ իր գյուտերը կօգնեն լուծել աշխարհի էներգետիկ ճգնաժամը։

Մանրամասները կարող եք կարդալ` «NEWS.am»-ի կայքում

Տեսանյութը` NEWS.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31