Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող եմ որակել արտաբերած բառի բառարանային բոլոր իմաստներով և ինչու չէ՝ նաև հարակից բառերով. Հրայր Թովմասյան. Tert.am

Մարտ 18,2014 18:26

Երևանում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությունը, որին մասնակցում էին Նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով պատասխանել է լրագրողների հարցերին։ Tert.am–ի հետ ճեպազրույցում նախարարը անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում իր հետ կապված միջադեպին՝ պատասխանելով հարցին, թե կարելի է արդեն արձանագրել, որ միջադեպն այլևս հարթված է:

– Պարո՛ն նախարար, պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ Ձեր հայտնի միջադեպից անցել է մեկ ամիս, կարո՞ղ ենք արձանագրել, որ այն այլևս հարթված է:

-Գիտե՞ք, Ազգային ժողովում հնչեցված հայհոյանքը ես միջադեպ չեմ համարի, և ընդհանրապես, հայհոյախոսությունն իմ լեքսիկոնում բացակայում է, բայց եթե որևէ մեկը որոշի, որ կարող է այդկերպ ինձ հետ խոսել, ապա ես նրան կարող եմ որակել և կորակեմ արտաբերած բառի բառարանային բոլոր իմաստներով և ինչու չէ՝ նաև հարակից բառերով: Միգուցե, իր կենսագրության համար պետք կգա:

Ես կարծում էի, որ Ձեր նշած անձը կկարողանար իր մեջ ուժ գտնել և ներողություն խնդրել այն լսարանից, ում հասանելի է եղել իր արտաբերածը, և նախարար Հրայր Թովմասյանից: Հրայր Թովմասյան անձից՝ մարդուց, նա ներողություն խնդրելու անհրաժեշտություն չունի: Ինչպես արդեն նշել եմ, մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում և ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան:

 

Մանրամասները կարող եք կարդալ`  Tert.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31