Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները միջազգային ատյաններում հետևողականորեն բարձրացնելու այս հարցերը. Վահրամ Բալայան. «Ապառաժ».

Օգոստոս 04,2026 16:12 Share

Արցախի հարցը չի փակվել․ ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել․ Վահրամ Բալայան

«Ապառաժ». Ի պատասխան հարցին, թե ի՞նչ դեր պետք է ստանձնեն Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունները միջազգային հարթակներում արցախահայության իրավունքների պաշտպանության գործում, Վահրամ Բալայանը նշեց.

– Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր հնարավորությունները միջազգային ատյաններում հետևողականորեն բարձրացնելու այս հարցերը։ Կարծում եմ՝ նման նախաձեռնությունները որևէ կերպ չեն խոչընդոտում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, քանի որ դրանք հիմնված են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա, որոնց հավատարիմ են ինչպես եվրոպական, այնպես էլ միջազգային կառույցները։

Ավելին, այս հարցերի հետևողական բարձրացումը կարող է նույնիսկ ամրապնդել Հայաստանի Հանրապետության դիրքերը դիվանագիտական հարթակներում՝ հնարավորություն տալով միջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանել այն քաղաքացիների իրավունքները, որոնք կոպտորեն խախտվել են մեկ այլ պետության կողմից։

Վերջապես, նման նախաձեռնությունների գործնական շարունակականությունն ապահովելու գործում կարևոր դեր ունեն նաև Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունները։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ձևավորված հանձնախումբը, Հայ դատի գրասենյակները և այս ուղղությամբ գործունեություն ծավալող մյուս կառույցները պետք է շարունակեն և առավել ակտիվացնեն իրենց աշխատանքը՝ այն դարձնելով ավելի համակարգված, հետևողական և գործնական արդյունքների վրա հիմնված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31