Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ դատախազի՝ գույքային հայցը Սամվել Կարապետյանի մասով հիմնավորվում է անուղղակի ապացույցներով

Օգոստոս 04,2026 17:01 Share

Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը, դիմելով հանրային մեղադրողին, խնդրեց այսօր ներկայացված գույքային հայցի ապացույցների շրջանակը շարադրելիս առանձնացնել ու ներկայացնել կոնկրետ այն ապացույցները, որոնք, ըստ հանրային մեղադրողի, հաստատում են Կարապետյանի առնչությունը մեղադրանքի ձևակերպման մեջ նշված ընկերությունների իրական շահառու լինելու հետ։

Հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանն ասաց, որ գործով կան ապացույցներ, որոնցով հաստատվում է մեղադրյալներից Վլադիմիր Թարջումանյանի առնչությունը մեղսագրվող արարքին։ Կարապետյանին մեղսագրվում է Թարջումանյանի գործունեության կազմակերպումը։

«Հիմա, եթե կա ապացույց, որը կապվում է Թարջումանյանի հետ, սա չի՞ նշանակում, որ անուղղակի կերպով հաստատում է Կարապետյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին։ Այո, կարծում եմ, որ հաստատում է»,- ասաց հանրային մեղադրողը։

Նա սկսեց թվարկել հայցում առկա ապացույցները և հավելեց, որ դրանք վերաբերում են մեղադրյալներ Վլադիմիր Թարջումանյանին ու Անդրանիկ Խաչատրյանին, ինչպես նաև մյուս մեղադրյալներին, որոնք գտնվում են հետախուզման մեջ, իսկ Սամվել Կարապետյանին առնչվում են անուղղակի կերպով։

Պաշտպաններից Արմեն Ֆերոյանն էլ հարց տվեց. «Անուղղակի կերպով ինչպե՞ս է առնչվում Սամվել Կարապետյանին։ Մեզ դա պետք է, որ պարզաբանեն, որ հասկանանք՝ ինչ կերպ է առնչվում և ինչից պաշտպանվենք»։

Հանրային մեղադրողն էլ պատասխանեց՝ եթե թույլ տան, խոսի, բոլոր հարցերի պատասխանը կստանան: Այս պահին էլ հանրային մեղադրողը դեռ թվարկում է գույքային հայցի քննության շրջանակում հետազոտման ենթակա ապացույցները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31