Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի ազգային հեռուստատեսության տնօրենին ծեծելու համար «Սվոբոդա»-ի պատգամավորները կոշտ քննադատության են ենթարկվել

Մարտ 19,2014 16:49

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն «Սվոբոդա» խմբակցության պատգամավորներից պահանջել է վայր դնել մանդատներն այն բանից հետո, երբ նրանք ուժով ստիպել են Ուկրաինայի ազգային հեռուստակայանի ղեկավար Ալեքսանդր Պանտելեյմոնովին հրաժարական տալ: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Պանտելեյմոնովին մասնագիտական գնահատականներ պետք է տան հասարակությունն ու իրավապահ մարմինները, այլ ոչ թե պատգամավորները ուժային մեթոդներով: Այն ինչ արել են մի քանի պատգամավորներ, ներխուժելով Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերություն, վայրենությունից և անօրինականությունից բացի այլ բանով չես անվանի: Ուկրաինացիներն իշխանափոխություն են արել հենց անօրինականության և արդարության բացակայության համար», – ասել է Կլիչկոն՝ ավելացնելով, որ այդ դեպքը չի կարելի անպատիժ թողնել, ու դրանով պետք է զբաղվի դատախազությունը:

Դեպքին անդրադարձել է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Ռուսական «Դոժդ» հեռուստակայանի փոխանցմամբ «Սվոբոդա»-ի պատգամավորների արարքն անթույլատրելի է. «Երկիրը, որը գնում է դեպի Եվրամիություն, այդպես վարվել չի կարող», – ասել է նա:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը դեպքը որակել է որպես «պաշտոնեական անկարգություն»:

Յութուբում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են «Սվոբոդա»-ի պատգամավորներն ու ակտիվիստները մտնում ՈւԱՀ-ի գործադիր տնօրեն Պանտելեյմոնովի գրասենյակ ու ծեծելով ստիպում, որ հրաժարականի դիմում գրի՝ «Մայդանի մասին կեղծ լուրեր տալու համար»: Դրանից հետո նրան մեքենա են նստեցրել ու տարել անհայտ ուղղությամբ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31