Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվում է նրանք Ռուսաստանի համա՞ր են արյուն թափել, Եռաբլուրն էլ հանուն Ռուսաստանի է՞ր»

Մարտ 19,2014 17:01

Երեկ, Ղրիմի առիթով Արցախում տեղի ունեցած տոնախմբությունը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ նախագահը, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը  որակում է որպես «կրկես ու խայտառակություն»: Նրա համոզմամբ, այն կազմակերպելը ԼՂՀ իշխանությունների կողմից մեծագույն սխալ էր, քանի որ Ղրիմի հարցը Ղարաբաղի հարցի հետ համեմատելը խիստ վիրավորական պետք է լինի յուրաքանչյուր հայի համար: Պարոն Մեհրաբյանի խոսքերով, կրկին խոսակցություններ են ի հայտ եկել Ղարաբաղը Ռուսաստանին միանալու շուրջ. 

«Կներեք, այդ ժամանակ գնացեք եւ բոլոր ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին բացատրեք, որ պարզվում է նրանք Ռուսաստանի համար են արյուն թափել, Եռաբլուրն էլ հանուն Ռուսաստանի էր: Ես կարծում եմ, որ այս փսիխոզը, որը տեղի է ունենում, ռուսական հեռուստատեսության պրոպագանդայի ճնշման տակ, պիտի դրան հակադարձվի, ընդ որում շատ միանշանակորեն»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, ղարաբաղյան շարժումն ուղղված էր հայության պահպանմանը եւ արդարության վերականգնմանը. «Հանուն ազատության, իդեալների, որը հասկանում էր ամբողջ աշխարհը, այդ ղարաբաղյան պատերազմը որը լուրջ ջանքերով, հազարավոր մարդկանց արյան գնով ուղղակի պսակվեց հաղթանակով, բերել համեմատել այդ միջազգային խուլիգանության հետ, որը վարում էր Պուտինի հանցագործ ռեժիմը, որի համար ողջ աշխարհը թքում է նրա երեսին, բերել դնել նույն հարթության վրա ես կարծում եմ ոչ միայն սխալ է այլեւ պարզապես վիրավորական է»:

Հայաստանի դիվանագետների` Ղրիմի հարցում չեզոք դիրք ունենալը պարոն Մեհրաբյանը բացատրում է այսպես. «Հայկական դիվանագիտությանն այլ բան չի մնում անել, քան արտահայտել դիրքորոշում, դիրքորոշման բացակայության մասին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Норайр says:

    ТЫ РАБ, ТЫ ТРУС, ТЫ АРМЯНИН? Ничего. Психоз пройдет. Скоро. Наступят реалии. Интересно будет смотреть, как тогда запоют сегодняшние русофилы. Боюсь, станут первыми про западниками. И вообще. Считаю, что за всякие высказывания, которые подрывают суверенитет Армении и Арцаха, следует подвергать карательным мерам. Если правительство Армении и президент не хотят защитить суверенитет Армении и Аррцаха, они должны отправится в отставку. Любой, кто сотрудничает с иностранными разведками, кто посягает на независимость Армении и Арцаха, должны быть обвялены изменниками родины. Без каких либо соплей. Васак Сюны не пройдет! Предателей родины, под суд. Всех. Следует объявить амнистию тем гражданам Армении, кто сотрудничал и сотрудничает с иностранными разведслужбами, в случае, если чистосердечно признаются в своих преступлениях, сдадут всю информацию, которым обладают и если не совершали тяжких преступлении. Амнистию следует провести в течении трех месяцев. Потом, любой агент иностранной разведки, должен ответить перед судом и быть наказан, как изменник родины!

  2. Sayran says:

    Անկախ Հայաստան գոյություն չունի, սկզբից հարկավոր է ազատվել պուտինի ֆաշիստական իշխանությունից ու հետո պաշտպանել անկախ Հայաստանը

  3. մոսո says:

    // ТЫ РАБ, ТЫ ТРУС, ТЫ АРМЯНИН? // – Չեղավ այ ախպեր! Գոնե պիտի գրել թե ով ում եւ ինչ հանգամանքներում է ասել այս խոսքերը: Այս խոսքերով ավազակը նախատում է իր լամուկին, որը չի համարձակվել սպանել ու թալանել զոհին: // Поди ты прочь — ты мне не сын, Ты не чеченец — ты старуха, Ты трус, ты раб, ты армянин! Будь проклят мной! // (Պուշկին)

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/03/19/442200/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից/

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31