Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսաբանելու նյութ կլինի

Ապրիլ 02,2014 13:30

«Ոչ իշխանական» քառյակը որոշել է ապրիլի 28-ից սկսած երեք օր անընդմեջ հանրահավաքներ անել՝ կառավարության հրաժարականի պահանջով: Հենց այդ ժամանակ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը քննարկվելու Ազգային ժողովում՝ միանգամայն կանխատեսելի քվեարկությամբ: Պարզ է, որ «ոչ իշխանական» կուսակցություններից մեկն ունի այն բոլոր նյութական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են մարդկանց բերելու եւ երեք օր Ազատության հրապարակում պահելու:

Մեր՝ լրագրողներիս տեսանկյունից դա, անշուշտ, խիստ ողջունելի նախաձեռնություն է՝ լուսաբանելու նյութ կա: Մենք հարցնելու ենք հանրապետականներին՝ ինչպե՞ս են նրանք վերաբերվում այդ նախաձեռնությանը, եւ նրանք, իրենց հատուկ հռետորական ոճով, մի երկու սարկաստիկ խոսք կասեն դրա մասին: Հետո մենք կհարցնենք «ոչ իշխանականներին»՝ ինչպե՞ս եք դուք վերաբերվում հանրապետականների սարկազմին, եւ նրանք կպատասխանեն, որ այն հիստերիան, որը բարձրացրել են որոշ քաղաքական ուժեր սպասվող հանրահավաքի առթիվ, աներկբայորեն վկայում է այն մասին, որ ռեժիմը ահուսարսափի մեջ է հասարակական կոնսոլիդացիայից:

Իրականում նման իրադարձություններին պետք է վերաբերվել ավելի սովորական՝ որպես քաղաքական առօրյայի: Ով ինչ ուզում է՝ թող ասի, բայց Հայաստանում կա հավաքների ազատություն, եւ մարդիկ լիակատար իրավունք ունեն պահանջելու ցանկացած բան, այդ թվում՝ կառավարության հրաժարական: Արեւմտյան եւ նույնիսկ Արեւելյան Եվրոպայում նման բան տեղի է ունենում բավականին հաճախ: (Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում կամ Ռուսաստանում դա հնարավոր չէ): Երբեմն այդ հանրահավաքները պսակվում են հաջողությամբ, երբեմն՝ ոչ:

Կարեւորն այն է, որ կառավարությունը մշտապես պետք է լսի իր հասցեին ամենասուր քննադատությունը թե՛ խորհրդարանի ներսում եւ թե՛ փողոցում: Անկախ նրանից՝ այդ քննադատության մեջ կա պոպուլիզմի տարր, թե ոչ, անկախ նրանից, թե ինչպիսի շահեր են հետապնդում քննադատողները, հանրահավաքները որոշ չափով ստեղծում են մրցակցային միջավայր, ստիպում են փնտրել քաղաքական փաստարկներ՝ չսահմանափակվելով հեգնական ձեւակերպումներով:

Ներկայիս կառավարությունն իսկապես վստահության դեֆիցիտ ունի. ինչ էլ անի՝ քաղաքացիները նրան կասկածում են հետին մտքեր ունենալու մեջ: Ամբողջ խնդիրն այն է, որ ճիշտ նույն ձեւով քաղաքացիները վերաբերում էին բոլոր նախորդ կառավարություններին եւ ճիշտ նույն վերաբերմունքը կունենան հաջորդի հանդեպ՝ այն կձեւավորվի այս տարվա ապրիլի 29-ին, թե, ասենք, 2021 թվականի նոյեմբերի 24-ին: Իսկ թե ինչու է այդպես՝ այս մասին մեկ ուրիշ անգամ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Նախ սկսենք նրանից, որ սա իշխանությունների հերթական պրոեկտն է, այլապես Ծառուկյանի կուսակցությունը չէր լինի “բարիկադների” վրա։ Նա շատ լավ հասկանում է, որ դուրս գալով ռեժիմի դեմ կորցնելու է իր ունեցվածքը։ Մյուս տարբերակը այն է, որ Ս. Սարգսյանը ուզում է ազատվել վարչապետից և ինքն է բեմադրում այս ներկայացումը։ Այս տարբերակը ունի իր տրամաբանությունը՛ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոսկվայի համար վարչապետը այնքան էլ վստահելի կամակատար չի։ Ոչ մի հույս պետք չի կապել այս ամենի հետ։

  2. Hakob says:

    Տիգրան Սարգսյանին ու ամերիկյան մյուս դրածոներին վռնդել ա պետք կառավարումից:
    Լավ կլինի, եթե վարչապետ դառնա Քոչարյանը:
    Հինալի կառավարում կլինի ու Հայաստանի ծաղկման ամուր հիմքերը կդրվի:

    • Արսեն says:

      Կարող ես ասել, որն է Սահակաշվիլու ամենամեծ նվաճումը Վրաստանի համար? … Երբեք գլխի չես ընկնի…)))… Սահակաշվիլու ամենամեծը նվաճումն էր,… որ նա պարտվեց ընտրություններում և հեռացավ։
      Կարևոր չի հաջորդը ով է։ Կարևոր է, որ լինի ընտրված։
      Չկեղծված ընտրաթերթիկն է «համբալին» դարձնում «քաղաքացի»։
      Քաղաքացին է, որ օրը աշխատում է 12 ժամ, և ափսոսում է, որ ավել չի կարող, քանի որ ֆիզիկապես հնարավոր չէ։ … Եվ «տարածքը» դառնում է «պետություն»…
      Ւսկ հիմա նայի ինչ ես առաջարկում…))))…

    • Կարեն says:

      Հարգելի Հակոբ։ Իր կառավարման տարիներին Քոչարյանը 4 միլիարդով հարստացավ։ Այդ մասին դեռ ժամանակին գրեց Ձեր կողմից շատ հարգված Ռուսական մամուլը, որի անաչառությունը կարծում եմ Ձեձ մոտ կասկած չի առաջացնում։ Մի թէ Դուք իսկապես ցանկանում եք, որ մեր երկիրը ղեկավարի կոռուցիայի և կրիմինալի կնքահայր Քոչարյանը։

    • Արտակ Կոշեցյան says:

      Հակոբ, եթե կատակում ես, անհաջող ա, եթե իրոք այդպես ես կարծում, ուրեմն ամերիկյան դրածոների մասով մնացել ես ՍՍՀՄ-ում, Քոչարյանի մասով էլ Հայաստանից գաղափար չունես:

    • Զաովեն says:

      Հակոբ,Քոչարյանը Ժողովրդի մեծամասնության կողմից մեղադրվում է հոկտեմբերի 27 ի դեպքերը կոծկելու մեջ:Շատերի կողմից նույնիսկ կազմակերպելու մեջ,Հայաստանի տնտեսությունը կոպեկներով վաճառելու մեջ:(Էներգետիկա,կապ,ջուր,և այլն)Մարտի 1 ի 10 զոհերը նույնպես իր հետ է կապված:

  3. Մարգար Մախսուդյան says:

    ==Իսկ թե ինչու է այդպես՝ այս մասին մեկ ուրիշ անգամ: ==
    Солдат спит, а служба идет…
    Հ.Գ. Ի դեպ՝ համեմատելի երկրների ցանկում գրեթե բոլոր եղբայրականները նշված են, իսկ Զիմբաբվեն ու Հյուսիսային Կորեան՝ ոչ, խտրականություն չէ՞ արդյոք սա..

  4. Spartak says:

    Ցավն այն է, որ հասարակությունը ետին մտքեր ունի ոչ միայն կառավարության նկատմամբ: Որոշ ընդդիմադիր ուժեր, քաղգործիչներ այդ շրջապտույտի մեջ են և այնքան հաջող են գործում, որ հասարակության մոտ գլխապտույտ են առաջացնում:Օրինակ, ինչպես վստահես Րաֆֆիին, ով ամիսներ շարունակ իր ետևից քաշ տվեց ժողովրդին,հետո Օբամային ու Պուտինին պատասխանատվության կանչեց, բայց ոստիկանապետի հետ գնաց աղոթելու: Ինչպես հավատաս Ծառուկյանի անաչառությանը:Չէ որ հսկա բիզնեսի տեր է, չի մտածո՞ւմ, որ մի օր քթից կբերեն, չեն թողնի շնչի:Դաշնակներն ու ՀԱԿ-ն էլ, որ միմյանց ատում են/հիշենք դաշնակցության գործունեության արգելումը մեր երկրում/ , այդ ինչ սիրատոչոր հարաբերությունների մեջ են մտել:Շատ կասկածելի են նման հարաբերությունները, մեր ժողովուրդն այլևս մի քանի տարի առաջվա միամիտը չէ, արդեն լավ է տարբերում քաղաքականության թացն ու չորը:Օրինակ, այն տպավորությունն է ինձ մոտ, որ վերևներից ,,դաբրո,, ունեն, և ով որքան կարող է պետք է իր դերը խաղա:Ի դեպ, գլխավոր դերակատարը Րաֆֆին է լինելու, իսկ Ծառուկյանը հանրահավաքի ժամանակ խիստ զբաղված կլինի և կբացակայի հանրապետությունից: Իսկ սրա հակառակն այն է, որ նախագահին ձեռք է տալու կառավարության հրաժարականի պահանջը և առանց բախումների ամեն ինչ իր տեղը կընկնի:

  5. Լավատես says:

    Ի՞նչն է խանգարում, որ մենք էլ մեր թեկնածուներին առաջարկենք ընտրություններում, թեկուզ պարտվի էլ, գոնե կսկսեն հարգել: Գումարներ ուղարկելուց հարազատ բարեկամներին ասենք, էսքանն էլ կվճարես մեր ընտրյալի հիմնադրամին՝ ընտրարշավ անցկացնելու համար: Երբ մարդիկ էդ ծանր պայմաններում իրենց երեխաների բերնից կտրում են ու տալիս ընտրարշավին, նրանք դառնում են իսկական պատասխանատու քաղաքացիներ, որոնք հաղթանակի դեպքում դրանով կապահովեն իրենց երեխաների ապագան: Ամենամեծ խնդիրը՝ ի վիճակի՞ ենք արդյոք եւ դրսում եւ ներսում միասնական թեկնածուներ առաջարկել, որոնց պատրաստ լինենք ազգովին պաշտպանել: Դա միայն մեզնից է կախված:

  6. Արտակ Կոշեցյան says:

    Հարգելի խմբագիր, ուզում եք ասել չկա հասարակական ընդվզում, իսկ շուրջօրյա հանրահավաքները ոչ թե ըմբոստության արտահայտում է, այլ Ծառուկյանի քմահաճույքը, որովհետև շատ փող ունի:
    Նաև ուզում եք համոզել, որ կառավարությունը շատ վատն է, բայց ցանկացած այլընտրանք՝ էլ ավելի վատն է:
    Ինչպես կասեր Ֆ. Մկրտչյանի մարմնավորած հերոսը. է հէ հէ հէէէէէէէէէ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հասարակական ընդվզում եղել է, կա եւ կլինի։ Քաղաքական ուժերն առաջնորդվում են ոչ թե քմահաճույքներով, այլ շահերով։

      • Կարապետ says:

        Ցավոք սրտի քչերն են դա հասկանում, ԴԵ!Մ ԵՄ շարժմանն էլ մեղադրում էին չքաղաքականանալու մեջ։

  7. Կարո Մելիքյան says:

    …«Ամբողջ խնդիրն այն է, որ ճիշտ նույն ձեւով քաղաքացիները վերաբերում էին բոլոր նախորդ կառավարություններին եւ ճիշտ նույն վերաբերմունքը կունենան հաջորդի հանդեպ…» .- այսինքը՝նախորդները վարել են «ջայլամի» քաղաքականություն եւ այսօր էլ այդ ջայլամությունը շարունակվոըմ է…

  8. Ruben says:

    Когда «комитет Карабах» переименовали «Аод» (армянское общенациональное движение»), возник вопрос: почему не Ода (общенациональное движение армян) или по другому? При «обсуждении» вопроса (переименования), конечно, все, в том числе и В. Ширханян («воспитатель» Тиграна Саркисяна), смотрели в рот шефу (ЛТП). Может быть, нужно было сразу назвать Анк? Зачем «мутить воду» двадцать четыре года? Если менять местами членов династии Аод (в правительстве и в парламенте), ничего не изменится. Не пора ли менять династию? Или (Р)Юрика пригласить (на время, как это уже было)?

  9. Կարո Մելիքյան says:

    Որքան հիշում եք,ժամանակին,մինչեւ 2000 թթ իրար ետեվից քանի-քանի վարչապետներ են փոխել,այսինքն, այն ժամանակ վարչարարի փնտրտուք կար , գործում էին ավելի անկաշկանդ, ոչ մեկը մյուսից այդքան կապված չեին կամ կախված, …այժմ, տարիների ընթացքում՝մեր այս ֆինանսա-բանկային, հումքա-հանքային կոմբինացիաների շրջապտույտում՝իրար հետ շատ ընդհանուր շահեր,պարք ու պահանջներ ունեն, ժողովրդի ասած՝մեկի պոչը մյսի ոտի տակնա,ամեն մի փոփխություն իր մեջ ռիսկայունություն է պարունակում եւ ցավ չպատճառելը անխուսափելի է,չե որ նրանք տարիներով միասին հաց են կիսել….։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930