Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն՝ ընդդեմ ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության

Ապրիլ 02,2014 10:57

Վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվում է որոշ գերատեսչությունների կողմից տարածված տեղեկատվություն, թե Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է, ավելին, որ այդ ճանապարհահատվածում կան բքի մեջ արգելափակված տասնյակ մեքենաներ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Սոթք-Քարվաճառ ճանապարհը, որը սպասարկում է «Կապավոր» ընկերությունը, վերջին օրերին չի փակվել. այն եղել է միայն դժվարանցանելի, և որևէ պահի չի փակվել:

Ավելին, այդ ճանապարհահատվածում բքի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցներ չեն եղել, ներկայում էլ չկան։

Տեղեկացնում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկատվություն իրավասու է տրամադրել բացառապես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, քանի որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական կազմակերպություններն աշխատում են նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ։

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930