Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի հրաժարականը չի ազդի Մաքսային միությանն անդամակցելու վրա

Ապրիլ 03,2014 21:04 Share

Այսօր, երբ լրագրողներին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է, նա նաեւ հայտնեց, որ այդ հրաժարականը կշռադատված էր, ավելին, Տիգրան Սարգսյանը դեռ մեկ ամիս առաջ էր հրաժարականի դիմում ներկայացրել, որը չէր ընդունվել՝ հաշվի առնելով, որ Մաքսայինի հետ բանակցություններն են գնում, Կենսաթոշակային բարեփոխումներն են ընթացքի մեջ:

Այդ իսկ պատճառով «Aravot.am»-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ վարչապետի հրաժարականն ազդի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Էդուարդ Շարմազանովը բացառեց դա:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել