Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հրաժարականը անակնկալ էր Էկոնոմիկայի նախարարի համար (Տեսանյութ)

Ապրիլ 04,2014 12:26 Share

«Վարչապետի հրաժարականը ինձ համար անակնկալ էր: Ինչ վերաբերում է այն բանին, թե ես մնալու եմ կառավարությունում, թե ոչ,  ապա դա կախված է նրանից , թե ինչպիսի կառավարություն է ձեւավորվելու եւ արդյոք առաջարկելու են ինձ մնալ կառավարությունում»:

Այս մասին այսօր Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնեց լրագրողներին «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո:

Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե հրաժարականը ինչպես կանդրադառնա Մաքսային Միությանն անդամակցման գործընթացին, պրն նախարարը պատասխանեց, որ իր կարծիքով ցանկացած կառավարություն, որը ձեւավորվելու է, պետք է ունենա շատ հիմնավոր պատճառներ, որպեսզի կայացնի ուրիշ որոշում, քան ՄՄ հետ անդամակցելը:

«Ես ուղղակի համոզված եմ, որ Հայաստանի հանրապետության կառավարությունը շարունակելու է իր բնականոն աշխատանքը եւ բոլոր խնդիրները շարունակվելու են լուծվել նույն ջանքերով»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930