Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Ապրիլ 07,2014 11:28

Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:

Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ` շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին:

Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:

Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը:
Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն:

Եղեք սիրված և միշտ ժպտացեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռոբերտ Նազարյան says:

    Ողջույն ՀՀԿ Գործադիր Մարմնի Տիարք, (04 Ապրիլի 2014թ.)

    Ստեղծել Նոր Գիտության Նախարարություն

    Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, երբ պետք է կազմվի նոր կառավարություն, հույսի շող առաջացավ, որ ժամանակն է փոխելու նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։
    Ինքներեդ դատեք, ես «Facebook»-ում կարդացի թե ինչպես է մեր նախարարը հպարտանում որ վեց տարուց ավել նա անդամակցում է այդ համացանցին։ Այնպես է ուրախանում կարծես թե մեր Հայկական և իր կողմից ստեղծված, նոր սոցիալական համացանցի մասին է խոսքը և ոչ թե օտար երկրի հետախուզական լրտեսման գործիքի մասին։
    Ես կարդացել եմ Պր. Աշոտյանի «Facebook»-ում կատարած իր բոլոր գրառումները և լրատվական միջոցներով տարածված իր հոդվածները։ Իմ հետազոտության արդյունքները պարզել են, որ «գիտություն» բառի որոնման ժամանակ, չնչին – 2% տարբերությամբ, այն հանդիպում ենք միայն իր պաշտոնի անվան՝ «…գիտության նախարար» բառակապակցության մեջ։ Պր Աշոտյանի ողջ գործունեությունը, համաձայն իր վեց տարվա «Fasebook»-յան գրառումների, ամբողջությամբ վերաբերվում է միայն կրթության ասպարեզում իր կատարած փորձարարական-նորարական հերոսություններին։ Բայց ու՞ր մնաց գիտության ասպարեզը, որը նույնպես իր պաշտոնի մասն է կազմում։ Արդյո՞ք ինքը գաղափար ունի թե ինչի մասին է խոսքը և ինչպե՞ս պետք է այն հաղթահարել։
    Բայց ինչպես կարող է մեկը գաղափար ունենալ հիմնարար գիտությունների մասին (տեսական ֆիզիկա, մաթեմատիկա և այլն…), ով ավարտել է բժշկական համալսարանը։ Մենք շատ լավ գիտենք թե ովքե՞ր են ընդունվում բժշկական համալսարան և ինչ՞ու համար են ընդունվում…
    Եվ այդպիսի կրթական անցյալ ունեցող անձը պետք է փրկի Հայաստանի կործանվող գիտությունը։ Եթե այդքան լավ է ավարտել բժշկական համալսարանը, ապա նշանակեք իրեն առողջապահության նախարար և ոչ թե գիտության նախարար։ Ես տեղյակ եմ նաև Պր. Աշոտյանի կայծակնային մտածողության կարողությունների մասին որոնք լավագույնս դրսևորվում են «ԿՎՆ» սովետասիոնիստական մրցախաղերում։
    Պր. Արմեն Աշոտյանը իրազեկ չէ գիտական ասպարեզին, պատկերացում չունի թե ինչ՞ի մասին է խոսքը, ի՞նչ պետք է անել և հետևաբար ի վիճակի չէ այն կառավարելու։ Երկու կարծիք չի կարող լինել այս մասին։
    Բայց քանի որ Պր. Արմեն Աշոտյանը ՀՀԿ Նախագահի տեղակալն է և հասկանում եմ որ առանց պաշտոն չի կարող մնալ, հետևաբար ես առաջարկում եմ հետևյալ լուծումը։

    Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը տրոհել երկու նոր նախարարությունների՝ առանձին կրթության նախարարության և առանձին գիտության նախարարության։

    Մենք Հայաստանում ունենք այնպիսի նախարարություններ որ Աշխարհը չունի և ոչինչ չի պատահի եթե ունենանք նաև առանձին գիտության նախարարություն։
    (Պետք է շտապել այս հարցում քանի դեռ շախմատի նախարարություն չի ստեղծվել։ – կատակ)
    Թող կրթության նախարար մնա ձեր սիրասուն զավակ Արմեն Աշոտյանը, իսկ գիտության նախարարի համար խորհուրդ եմ տալիս ընտրել գործից հասկացող բանիմաց մեկին, լավ կլինի լինի տեսաբան ֆիզիկոս, և պարտադիր չէ նաև որ նա լինի կուսակցական։ Բայց պարտադիր է որ նա երբևէ գրանտակեր եղած չլինի։

    Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

    Ռոբերտ Նազարյան
    [email protected]

    Հ.Գ. – Իհարկե հասկանում եք որ ես անձնապես չեմ ճանաչում Պր. Արմեն Աշոտյանին և ոչ մի անձնական թշնամանք չունեմ իր նկատմամբ։ Ես բացառապես ղեկավարվում եմ Հայաստանում ազգային գիտության վերազարթոնքի տեսլականով, որին խանգարում է Պր. Արմեն Աշոտյանը, որպես գիտության նախարար։

  2. Ռոբերտ Նազարյան says:

    Այս տողերը մտածող Հայերի համար է։

    Եթե Աշխարհը ուներ մայր Թերեզա, ապա մենք պետք է «հպարտ» լինենք որ ունենք հայր Ռալֆ (Յիրիկյան)։ Որովհետև ամեն տեղ է նա և բոլ-բոլ բաժանում է դոլլարներ կամ յուրոներ։ Որտեղից այդքան փող իր գործին։ Դասագրքային մանրամասնությամբ, հեռուստաէկրաններից ամեն շաբաթ նկարվում է, զոռով մտնում է մեր աչքը, մեր գիտակցության մեջ – որ ինքը հայր Ռալֆն է և պատրաստ է դառնալու Հայաստանի վարչապետ կամ ամենաքիչը մի որևէ նախարար։ Ուրախ կլինեի որ ես սխալված լինեմ, բայց չեմ կարծում։ Նա կամ նրան շատ նուրբ կերպով նախապատրաստում են, մեր աչքին վարժեցնում են, իր ոչ զտարյուն Հայի կերպարը, Արևմուտքի համար ինչ-որ կարևոր գործի համար։ Թե ի՞նչ գործի համար են նախապատրաստում իրեն – չգիտեմ։ Որպես մասնավոր անձ ես իր հետ խնդիր չունեմ, բայց եթե նա հանդիսանում է գործիք օտար երկրների ձեռքին և հավակնում է աշխատել ի վնաս Հայաստանի, ապա ես մեծ խնդիր ունեմ հայր Ռալֆի հետ և ասում եմ իրեն ախորժակիդ քացախ Պր. Ռալֆ Յիրիկյան։
    Ձեռքերդ հեռու Հայաստանի պետական պաշտոններից։ Անգամ չմտածես։ Միայն պտտիր քո վիվասելլ ՄՏՍ-ի չարխը և մտածիր թե ինչպես քո բաժնորդները հեռախոսով Հայերեն լուր ուղարկեն և ոչ թե Անգլերեն տառերով Հայերեն։

    Ռոբերտ Նազարյան
    [email protected]

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930