Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովնանյան. Հարկայինն ուզում է մեր վերջին կաթիլ արյունն էլ առնել

Ապրիլ 07,2014 15:00

«Բոլոր փոփոխություններն իրենց լավ կողմերն ունեն»,- այսօր՝ ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, հայտարարեց սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը:

Նա կարծում է, որ Հայաստանին պետք է գործ ստեղծող վարչապետ, որը բանկերում կկարողանա դրամը շարժել, քանի որ համարում է, որ առանց այդ շարժման ո՛չ գործ կլինի, ո՛չ առաջադիմություն:

Պարոն Հովնանյանը համարում է, որ եթե նախկին վարչապետը չի կարողացել օրենքները ճիշտ աշխատեցնել, ուրեմն՝ իր մեջ մի սխալ բան կա, եւ իրավիճակը շտկելու համար Տիգրան Սարգսյանն իր ձեռքերում ամեն ինչ ուներ.

«Ինքը Կենտրոնական բանկի կառավարիչն էր, ինքը գիտեր օրենքների ամեն մասը: Այդ օրենքները կան, բայց կարծես, թե օրենքները դարձրել են թակարդ, որի մեջ ընկնես, կարող են քեզ բզկտել»:

Նա նկատեց, որ Հայաստանում փոքր բիզնեսը զարգացած չէ, եւ դա բացասական գնահատեց, քանի որ կարծում է՝ հասարակ քաղաքացուն հենց փոքր բիզնեսն է հարկավոր, որպեսզի իրենք էլ աճեն.

«Փոքրիկ խանութներին պետք է ամեն տեսակ առիթներ տան, իսկ հարկայինի մարդիկ իրենց վրա նստած կարծես, թե կուզեն մեր վերջին կաթիլ արյունն էլ առնել: Այնպես արե՛ք, որ մարդն աշխատի: Կարծես, թե այդ հարկայինի մարդիկ նստած են եւ կկասկածեն բոլորի վրա»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներն են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին համարում է գործի մարդ, քանի որ նրա նախագահության օրոք բիզնեսը զարգացում է ապրել, իսկ Հովիկ Աբրահամյանի մասին դժվարացավ խոսել.

«Պարոն Աբրահամյանին գիտեմ, որ ԱԺ նախագահն է, բայց անձնապես բարեկամություն չունեմ, երբ որ հանդիպենք միայն «hello» կասենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930