Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայց է կատարել հակաօդային պաշտպանության զորամասեր

Ապրիլ 07,2014 19:25

Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության մի քանի զորամասեր։ Սեյրան Օհանյանին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ,  գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական  հատուկ ծառայողներ:

5

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել զորամասերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով, զինծառայողների առօրյայով և սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել զինծառայողների մարտական պատրաստականությունը, առկա զինտեխնիկայի վիճակը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:

1

Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զորամասերի բարեկարգմանն ուղղված լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, աշխատասենյակների կապիտալ նորոգման և նմանաբնույթ նոր շինությունների կառուցման աշխատանքները: Կառուցվող նոր շինություններն իրենց հնարավորություններով ու համալրվածությամբ  եզակի են ամբողջ աշխարհի զինված ուժերում: Այս առումով Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են պաշտպանական գերատեսչության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը երկրի խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին։

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930