Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխումը կլինի լավագույն տարբերակ»

Ապրիլ 17,2014 12:02

«Հակոբ Ինջիղուլյանի դեպքը վերին աստիճանի տարբերվում է Խոջոյաններից նրանով, որ զինվորական շորերով ու զինծառայության մեջ գտնվելու պահին է անձը հայտնվել Ադրբեջանում»,-հարցին՝ ինչու՞ չեն վերադարձնում հայ գերի Հակոբ Ինջիղուլյանին, այսպես պատասխանեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, թե այս խնդրին իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև ստահոդ լուրերի տարածումը:

Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր վերադարձվելը տիկին Ալավերդյանը համարեց լավագույն տարբերակ ու շեշտեց. «Ավելի քան քսան տարվա փորձը ցույց է տալիս, որ չի եղել նման բան, որ հայտարարեն, թե անձը ուզում է տեղափոխվել երրորդ երկիր, ու անձը հայտնվի Հայաստանում»:

Այնուհետև համեմատելով ՀՀ-ի և Ադրբեջանի իրավիճակը, տիկին Ալավերդյանը նկատեց. «Չի եղել մի ադրբեջանցի պատանդ, երբ Ադրբեջան վերադառնալուց հետո չդատվի, իսկ հայ գերիների դեպքում նման բան չի եղել»:

Տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմից խոշտանգման ենթարկված Մամիկոն Խոջոյանի գործով պատրաստվում են դիմել Եվրադատարան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930