Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիներն՝ ընդդեմ Բադեյանի հարցի վերաբերյալ որոշումը՝ մյուս շաբաթ (Տեսանյութ)

Ապրիլ 17,2014 13:11

Այսօր Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը լսեց «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների 13.12.2013թ. N 2-2965 դիմումի վերաբերյալ պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ այս կազմակերպությունների դիմումն առնչվում էր ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի արտահայտությանը, որով նա, ըստ դիմումատուների , վիրավորել էր եզդիներին:

Այս նիստում հանձնաժողովը լսել էր պատգամավոր Մանվել Բադեյանի պարզաբանումները, իսկ նախորդ նիստում՝ դիմող կողմին :

Ինչպես տեղեկացրեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ Մանվել Բադեյանն արդեն բազմիցս պարզաբանումներ է տվել  հարցի կապակցությամբ՝ մամուլով եւ այլ հրապարակային եղանակներով:

Հարցի վերաբերյալ որոշումը հանձնաժողովը կկայացնի մեկ շաբաթվա ընթացքում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930