Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը մտադիր է սովետական տարիներին Ղրիմում բռնադատված հայերի արդարացման հրամանագիր ստորագրել

Ապրիլ 17,2014 15:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ղրիմում ստալինյան տարիներին բռնադատված հայերի արդարացման մասին հրամանագիր ստորագրել, այս մասին նա հայտնել է Ռուսաստանի 3 հեռուստակայանների և երկու ռադիոկայանների ուղիղ եթերում հինգշաբթի կազմակերպված ասուլիսում, որը կոչվում է ՝ «Ուղիղ կապ Պուտինի հետ»:

Պուտինը նշել է, որ իրենք պատրաստում են Ղրիմի թաթարների արդարացման հրամանագիր, սակայն ավելացրել է, որ այդ փաստաթուղթը վերաբերում է թերակղզու մյուս ազգերին նույնպես:

«Դրանք և՛ հայերն են, և՛ գերմանացիները, և՛ հույները», – թվարկել է նա, – «մենք պետք է հիշենք այդ բոլոր ազգերի ներկայացուցիչներին»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: