Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացավ կնոջն ու հարսին դանակահարած գյուղապետը

Մայիս 03,2014 10:27

Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը    Aravot.am-ին տեղեկացրեց, որ հենց նոր մահացավ Ամասիայի տարածաշրջանի Ալվար գյուղի 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրել ենք, նա երեկ  դանակահարել էր կնոջն ու հարսին, այնուհետ իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով Ամասիա ուղևորվելու ճանապարհին ձորն էր գլորվել: Նրա մեքենան հրկիզվել էր, 97 տոկոսով այրվել է նաև գյուղապետի մարմինը: Մայրաքաղաքից ժամանած բժիշկները նրան ապրելու հույս չէին տվել:

Հիշեցնենք նաև, որ ըստ ոստիկանության տվյալների, գյուղապետի մոտ վերջին 15 օրվա ընթացքում հոգեկան շեղումներ են նկատվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ news.am-ի 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031