Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Մայիս 06,2014 23:46

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք՝ մայիսի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:

Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց Թիան Չանչունի ջանքերը` խորացնելու եւ ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ կա չօգտագործված մեծ ներուժ միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Կողմերը կարեւորեցին նաեւ երկու երկրների տարբեր քաղաքների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները ներկայացրին Չինաստան կատարած այցի տպավորությունները: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ փոխադարձ այցերը նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, քննարկեցին համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031