Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ նախարարներին է ուղարկել իրենց ոլորտներում առկա խնդիրները

Մայիս 07,2014 10:58

Երեկ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է 2013 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները: Յուրաքանչյուր նախարարի ներկայացվել է իր կառավարման ոլորտում նախորդ տարի հայտնաբերված մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները:

Օմբուդսմենը նորանշանակ Նախարարներին առաջարկել է Տարեկան զեկույցում ներառված խնդիրների լուծումներն ընդգրկել նոր Կառավարության ծրագրում և ապագա գործունեության առաջնահերթություններում:

Օմբուդսմենը հուսով է, որ զեկույցում վերհանված 182 համակարգային խնդիրների զգալի մասը 2014 թվականին կստանան իրենց համարժեք լուծումները:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031