Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները

Մայիս 07,2014 14:50

Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության արդյունքում մայրաքաղաքում աստիճանաբար լուծում են ստանում երևանցիների համար տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող բազում խնդիրներ: Բնակիչների կողմից առավել քան սպասված էր նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ծրագիրը, ինչը անհրաժեշտություն էր հատկապես բազմաբնակարանների վերջին հարկերում ապրող բնակիչների համար:

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում այս տարի ևս շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023քմ թեք տանիք: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ բարեկարգվել է 1485 քմ հարթ և 3047 քմ թեք տանիք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031