Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է

Մայիս 07,2014 18:48

Գերեվարությունից ազատված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակիմասին վերջին օրերինսոցիալական ցանցերում, էլեկտրոնային  մամուլում եղած հրապարակումների առթիվ  տեղեկացնում ենք, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո։ Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապևտ), իսկ Վերին Կարմիրաղբյուրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն ամենօրյա այցելություններ է կատարում:

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ բժշկական բրիգադն այսօր լրացուցիչ այց է կատարել։ Նախարարին զեկուցվել է, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է իր տարիքին: Նրան նշանակվել է և կտրամադրվեն անհրաժեշտ դեղահաբեր: Հարազատները նշել են, որ գոհ են բուժսպասարկումից և անհրաժեշտության դեպքում ստանում են համապատասխան օգնություն:

 

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031