Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Եթե չես ուզում պարտվել, մի մենամարտիր»

Մայիս 11,2014 23:41

«Աշխատանք» ԿՄԸ դահլիճում այսօր կայացավ Հայաստանի Այկիկենդո կարատեի գավաթի առաջնությունը:

Մասնակցեցին Այկիկենդո ֆեդերացիայի՝ հանրապետության մարզերում գործող մասնաճյուղերի տարբեր տարիքային խմբերի շուրջ 250 մարզիկներ: Մրցաշարից առաջ մարզիկները հանդես եկան ցուցադրական մրցելույթներով, որից հետո մեկնարկեց բուն պայքարը: Գավաթի առաջնության արդյունքներով կազմավորվելու են հավաքական թիմերը, որոնք ուսումնամարզական հավաքներով նախապատրաստվելու են Իսպանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:OO

Ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Այկիկենդո կարատեի եւ, ընդհանրապես, մարտարվեստների մասին, ասաց. «Արեւելյան բոլոր մարտարվեստները մարդուն, սկսած մանուկ հասակից, ֆիզիկականից բացի ներարկում են փիլիսոփայական, բարոյահոգեբանական դրական որակներ: Մենք հատկապես երեխաների հետ աշխատում ենք տարբեր ուղղություններով, որպեսզի նրանք փողոցում չարիք չստեղծեն հասարակության մեջ: Իսկապես ուժեղ մարդիկ են բարի լինում ու նրանք կարող են ներդաշնակություն ստեղծել հասարակության, մարդու եւ բնության միջեւ: Մեր մարզիկները գիտեն, որ տատամիի վրա սովորածը չի կարելի կիրառել դրսում՝ դպրոցում, հասարակական վայրերում, գիտակցում են, որ մարտարվեստը լուրջ զենք է»:O

Հարցին, թե Այկիկենդո կարատեի հիմնադրի՝ «Ով հակադրվում է, չի հաղթում» թեւավոր արտահայտությունը իրենց մարզաձեւով զբաղվողները կյանքում կիրառո՞ւմ են, Դավիթ Աթանեսյանը պատասխանեց. «Մեր մարզաձեւում մեկ այլ թեւավոր խոսք էլ կա. «Եթե չես ուզում պարտվել, մի մենամարտիր»: Հնարավոր չէ անընդհատ մարզվել եւ չմենամարտել: Եվ թե դու ո՞վ ես, քեզանից ի՞նչ ես ներկայացնում, երեւում է մրցաշարերում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031