Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հրապարակախոսի դատողությունները Եվրոպայի անտարբերության մասին

Մայիս 14,2014 13:55

Հրապարակախոս Արմեն Կարապետյանը այսօր քննադատեց Եվրոպային ուկրաինական վերջին զարգացումները չդատապարտելու համար:

«Եվրոպան անտարբեր նայում է ու լռում: Ուկրաինացիներին էլ կոչ եմ անում, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու առանց բռնության եւ առանց սեփական ժողովրդի դեմ ակցիաների լուծեն իրենց հարցերը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց հրապարակախոսը:

Անդրադառնալով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա ազդելու՝ հայկական կազմակերպություններին ուղղված ՌԴ պետդումայի խնդրանքին` հրապարակախոսն ասաց. «Լուրջ խնդիր է, պետք է շատ զգույշ լինենք, որովհետեւ, եթե այստեղից կոչ հնչեցնենք, որը սխալ հասկացվի Ուկրաինայում, մեր հայրենակիցները վտանգի տակ կարող են հայտնվել: Անհերքելի է, որ ռուսական քաղաքական շրջանակները փորձում են օգտագործել Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ներկայիս պաշտոնը զբաղեցնող Արսեն Ավակովի ազգային պատկանելությունը եւ նրա վրա ազդել հայկական սփյուռքի միջոցով…մյուս կողմից, եթե ռուսները այդպիսի ձեւերով չփորձեն լիցքաթափել իրադրությունը, նրանք ստիպված պետք է դիմեն ռազմական գործողության» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    ԵՎ այս մարդը հրապարակախո՞ս է համարվում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031