Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները բացահայտ հաղթանակ տարան Վրաստանի նկատմամբ

Մայիս 17,2014 17:27

«Դինամո» մարզադահլիճում անցկացվեց բռնցքամարտի Հայաստանի եւ Վրաստանի հավաքականների պատասխան ընկերական հանդիպումը, որն ավարտվեց մեր մարզիկների բացահայտ հաղթանակով:

Որոշ ժամանակ առաջ մեր բռնցքամարտիկներն էին հյուրընկալվել հարեւան երկրում եւ համառ պայքարում զիջել 6:8 ընդհանուր հաշվով: Իսկ երեւանյան ռինգում ութ քաշային կարգերից յոթում հաջողությունն ուղեկցեց հայաստանցիներին, մեկում մրցավարներն ի հայտ չբերեցին հաղթողին: Սիրողական բռնցքամարտում, ինչպես հայտնի է, ոչ-ոքի չկա: Բայց այս կարգը գործում է պաշտոնական առաջնություններում: Իսկ քանի որ սա ընկերական հանդիպում էր, կանոնակարգով այդպիսի որոշում կայացնել թույլատրվում է:O

Մեր թիմից հաղթանակ տոնեցին Հենրիկ Մոքոյանը եւ Գառնիկ Հարությունյանը, երկուսն էլ՝ 56 կգ քաշային կարգ, Արամ Ավագյանը՝ 60, Հովհաննես Բաչկովը՝ 64, Արման Դարչինյանն ու Վլադիմիր Մարգարյանը, երկուսն էլ՝ 69 եւ Արման Հովհիկյանը՝ 75: Միայն 81 կգ քաշային կարգում մրցավարները ոչ-ոքի գրանցեցին Տիգրան Արմենակյան-Յագո Կիզիրիա մենամարտում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031