Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը եղել է Հայաստանի բնության պետական թանգարանում

Մայիս 18,2014 10:56

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է «Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը:

Միջոցառումը սկսվել է Տեր Տաճատ քահանայի օրհնությամբ: Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել է թանգարանի այցելուներին և միջոցառման մասնակիցներին` գոհունակություն հայտնելով հայրենի բնաշխարհի հանդեպ նրանց ունեցած ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: Թանգարանում ներկայացված էր «Արվեստի շունչը մեսրոպյան տառերում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցադրված բոլոր աշխատանքներում հեղինակները օգտագործել էին հայոց բնաշխարհի բարիքներն ու անուշահոտ ծաղիկները: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը պատվոգրեր է հանձնել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակներին: Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին` թանգարանի տնօրենը հիշեցրել է, որ Հայաստանի բնության պետական թանգարանի մուտքն ազատ է բոլոր այցելուների համար ոչ միայն «Թանգարանների գիշերվա» ընթացքում, այլև ողջ տարին:

Իր գեղեցիկ կատարմամբ միջոցառումն առավել ամբողջական է դարձրել Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի ազգային նվագարանների նվագախումբը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հովհաննես Հայրիկյանին Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից նույնպես շնորհվել է պատվոգիր:

Միջոցառումից հետո նախարար Արամայիս Գրիգորյանը թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանի հետ քննարկել է նաև թանգարանում առկա խնդիրներին և դրանց լուծման միջոցներին առնչվող հարցեր:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031