Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու ակտիվիստի

Մայիս 18,2014 18:06

Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը հայտնեց, որ No putinizm ակցիայի երկու մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել: Բերման ենթարկվածներն են Արմեն Ուլիխանյանը եւ Վարուժան Տրիբունյանը: Հայրիկյանի ներկայացմամբ՝ակտիվիստները բերման են ենթարկվել երթի ժամանակ, երբ շարժվում էին դեպի Մաշտոցի պողոտա:

Aravot.am-ին պարոն Հայրիկյանն ասաց, որ արտառոց պատճառաբանություն է բերում ոստիկանությունը. «Իբր թե տղաները չեն ենթարկվել ոստիկանների հրահանգներին»: Այս պահին տղաները ոստիկանությունում են, իսկ նրանց աջակցելու համար Կենտրոնի ոստիկանության մոտ են ակցիայի մի խումբ մասնակիցներ:

Երթն ամփոփվեց Ազատության հրապարակում:

Ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստների մասին՝ առաջիկայում:

Հիշեցնենք, որ երթի  մասնակիցները դեսպան Իվան Վոլինկին «persona non grata» հայտարարեցին ՌԴ դեսպանատան մոտ: Ակցիայի նպատակն է, ինչպես մասնակիցներն են ասում՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի բռնակցմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031