Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. «Պետք է էնպես անենք, որ այդ օրենքի վերջնական դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը». «Հայկական ժամանակ»

Մայիս 20,2014 11:14

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որ երեկ ԱԺ–ում հանդես էր գալիս որպես ԿԲ նախագահի թեկնածու, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան սենսացիոն, բայց սպասելի հայտարարություն է արել։

ԿԲ-ն կուտակային կենսաթոշակային համակարգի առանցքային մարմիններից մեկն է եւ էական դերակատարում է ունեցել կուտակային կենսաթոշակային համակարգի հայեցակարգը, ապա օրենքը մշակելու, ապա եւ՝ համակարգը ներդնելու գործում։
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ՍԴ հայտնի որոշումից հետո, երբ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք առանցքային դրույթներ եւ մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական են ճանաչվել, ո՞րն է Արթուր Ջավադյանի տեսլականը, ի՞նչ փոփոխությունների պետք է ենթարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը, եւ արդյո՞ք պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի։

Ջավադյանը հարցին անսպասելիորեն ուղղակի պատասխան է տվել. «Ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյո՞ք պարտադիր բաղադրիչը լինելու է, իհարկե՝ լինելու է, ուրիշ բան, թե մենք ոնց ենք դա իրականացնելու։ Առանց այդ բաղադրիչի՝ է օրենքի շարժիչ ուժը կորում է։ Խոսքը չի գնում պարտադիր բաղադրիչի վերացման մասին, խոսքը գնում է վերանայման մասին։ Պետք է էնպես անենք, որ այդ օրենքի վերջնական դիզայնը համապատասխանի Սահմանադրական դատարանի որոշմանը»,- ասել է նա։

Սա նման բարձր մակարդակից հնչած առաջին պաշտոնական հայտարարությունն է այն մասին, որ իշխանությունները չեն պատրաստվում հանել կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը եւ նման դիրքորոշումը ունի կոնկրետ բացատրություն։ Նախ կուտակային համակարգի ներդրումը կապված է միջազգային խոշոր խաղացողների հետ ունեցած պայմանավորվածությունների հետ. ի վերջո՝ բավական լուրջ
ներդրողներ են արձագանքել իշխանությունների կոչին եւ Հայաստան եկել այդ ոլորտում գործունեություն ծավալելու համար՝ դրանից առաջ ՀՀ իշխանություններից ստանալով երաշխիքներ։ Եվ հետո, վերջին տարիներին իշխանություններին որեւէ կերպ չի հաջողվում տնտեսության մեջ ուղղակի ներդրումների ծավալն աճեցնել, եւ կառավարությունը հույս ունի կուտակային պարտադիր բաղադրիչի հաշվին լրացնել այսպես կոչված երկար փողերի դեֆիցիտը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031