Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հինգ տեղակալ ունի

Մայիս 24,2014 19:48

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ նորընտիր խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ վերընտրվել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հինգ տեղակալները՝ Գալուստ Սահակյան, Հովիկ Աբրահամյան, Ռազմիկ Զոհրաբյան, Մուշեղ Լալայան, Արմեն Աշոտյան:

ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հովիկ Աբրահամյանը: Գաղափարական հանձնաժողովի նախագահ՝ Մուշեղ Լալայանը, Ռուբիկ Թադեւոսյանը կշարունակի զբաղվել կուսակցության կազմակերպչական հարցերով, Հերմինե Նաղդալյանը կշարունակի համակարգել կանանց խորհուրդը: Երիտասարդական կառույցի նախագահը նույնպես չի փոխվել՝ Կարեն Ավագյանն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Մի*թե զրոյին հինգ զրո գումարելիս ամբողջական թիվ են ստանում:Հայիզմի զրոն գլորվում է դեպի զրոյական հորիզոնական չելման կետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031