Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթող աշակերտներին ԱՊՊԱ կտան

Մայիս 26,2014 13:45

Գրողների միության մեծ դահլիճում հունիսի 26-ին կկայանա 2013թ. հոկտեմբերից մեկնարկած «Ընթերցման օլիմպիադայի» երկրորդ մրցանակաբաշխությունը: Մասնակից 840 դպրոցների հաղթողներին՝ իբրեւ մրցանակ, կտրվի ԱՊՊԱ, իսկ հանրապետական փուլի հաղթողին՝ Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի 2 տոմս՝ ծնողներից մեկի հետ մեկնելու համար:

Նշենք, որ անցյալ տարի մրցույթի բոլոր 33 մասնակիցներին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նվիրել էր ibook:

Antares_1

Օլիմպիադայի կազմակերպիչ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ ԱՊՊԱ-ի փոխարեն նպատակահարմար չէ՞ր վճարել հաղթողի ընտանիքի մեկ ամսվա կոմունալ ծախսերը, եթե հաշվի առնենք, որ ցանկացել եք օգնել աշակերտի ընտանիքին, թեպետ չի բացառվում, որ ընտանիքն ավտոմեքենա չունենա: Պարոն Մարտիրոսյանը մինչ հարցին պատասխանելը՝ նշեց, որ մրցույթն անցկացվել է ՀՀ մշակույթի ու կրթության եւ գիտության նախարարությունների, dasaran.am կայքի հետ միասին, եւ մշակույթի նախարարությունն, օրինակ, մրցանակային 3 տեղերը գրաված աշակերտների դպրոցական, քաղաքային եւ մարզային գրադարանները կհամալրի գրականությամբ: «Մեր համոզմամբ՝ հաղթողը դառնում է իր շրջապատի հերոսը, հարց լուծում ընտանիքի համար եւ հասակակիցներն էլ, վստահ ենք, որ կհետեւեն նրա օրինակին, իսկ գրականությունն ու ընթերցանությունը դպրոցական հասակից կընկալվեն որպես լուրջ բնագավառ»,- հայտնեց պարոն Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ եզրափակիչ փուլ է անցել 33 աշակերտ:
Շուրջ 5 տարի է՝ ինչ «Անտարեսն» անցկացնում է տարբեր մրցույթներ, այդ թվում՝ «Արձակ. լավագույն պատմվածքի», «Կամուրջ. լավագույն թարգմանության», «Popok» գովազդի միջազգային փառատոն եւ այլն: Իսկ թե գրահրատարակչության բուն գործունեության աշխատանքներին չի՞ խանգարում այս միջոցառումների անցկացումը, Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «հայաստանյան իրականությանը պակասում է այնքան անհրաժեշտ մրցակցային մթնոլորտը՝ շաքարավազից մինչեւ մշակույթ: Հենց նման միջոցառումները կխթանեն բոլոր ոլորտների կայացմանը, առաջընթացին, զարգացմանը…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031