Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» բողոքների քննությունը նշանակվել է մայիսի 30-ին

Մայիս 28,2014 16:08

Մայիսի 30-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը՝ նախագահող Սերգեյ Չիչոյանի, դատավորներ Եվա Դարբինյանի եւ Գագիկ Ավետիսյանի մասնակցությամբ, կսկսի «Հարսնաքարի գործով» 13 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի,Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի և Նորայր Հայրապետյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

23 հատորանոց գործը քրեական վերաքննիչ դատարանի վարույթում է մայիսի 19-ից:
Ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել ՊՆ հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանին, նրա ընկերներին՝ Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Ծեծի հետեւանքով Վահե Ավետյանը մահացել էր, Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացել էին միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայմամբ::
Ամբաստանյալները բողոք են բերել ապրիլի 25-ին:

Բողոքաբեր Դավիթ Ադամյանը եւ մյուսները խնդրել են ամբողջությամբ բեկանել և փոփոխել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2014թ. դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ:Դավիթ Ադամյանը պահանջում է ճանաչել իր անմեղությունը, Գարիկ Մարգարյանը խնդրել է իրեն մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 113 հոդվածի 1-ին մասով, Արթուր Բաբլոյանը՝ իր մասով կարճել քրեական գործի վարույթը կամ նշանակել մեղմ պատիժ, կիրառել ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կանոնները` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Արման Խաչատրյանի պահանջն է՝ քրեական հետապնդումը դադարեցնել, կայացնել արդարացման դատական ակտ, Արման Բաղդասարյանն էլ՝ կայացնել արդարացման դատական ակտ կամ գործը նրա մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ռ.Մ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031