Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու ավելի լավ ա Լեւոնիկի մասին մտածի»

Մայիս 30,2014 18:18

Այսօր Երեւանի ավագանու նիստին ավագանու անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Լեւոն Իգիթյանն իրար «կծմծեցին»: Նիստի օրակարգում ներառված էր խորհրդային տարիների պատմաբան Մկրտիչ Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման հարցը: Այս առնչությամբ ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ Ներսիսյանն ուղղակի հասարակագետ է եղել, եւ վերջերս շատ զարմանալի զուգադիպությամբ սկսել ենք Խորհրդային շրջանի բոլոր տեսակի գործիչներին, այդ թվում  հասարակագետներին մեծարել:

Ապա` պարոն Սաֆարյանը Ներսիսյանի կենսագրությունից մի հատված կարդաց.«Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի  հայկական հանձնաժողովի տնօրենի տեղակալ, հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար: Այնպիսի մի գիտություն չէ, որ այսօր կենդանի լիներ»:

Պարոն Սաֆարյանը հարց բարձրացրեց, թե արդյոք արժե պատվել ու սերունդներին հիշեցնել, կոմունիստական շրջանի այնպիսի մտածողներին, որոնք հենց այդ շրջանի քաղաքական միտքն են արտացոլել:

Ավագանու որոշ անդամներ սկսեցին Ներսիսյանին ներկայացնել, որպես մեծ մտածողի եւ պատմաբանի, որ նա պարգեւատրվել է նաեւ Հայաստանի  3-րդ հանրապետության ժամանակ, ապա նշեցին, որ Մարքսի «Կապիտալն» այսօր Եվրոպայում ամենաշատ վերահրատարակվող գրքերից է եւ այլն:

Եթե ավագանու որոշ անդամներ գոնե հիմնավորում էին թե ինչու արժե  Ներսիսյանի համար հուշատախտակ տեղադրել, ապա նիստին ներկա ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը տեղից ռեպլիկ թողեց. «Ստյոպիկին խորհուրդ եմ տալիս սեփական կենսագրության մասին մտածի»: «Դու ավելի լավ ա Լեւոնիկի մասին մտածի»,-Իգիթյանին հակադարձեց Սաֆարյանը: «Դե ձենդ կտրի»,-ասաց Լեւոն Իգիթյանը:

Երեւանի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշեց Մկրտիչ Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը տեղադրել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031