Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների միջազգային օրը նշանավորվեց Դիլիջանի զարգացման հիմնադրամի մեկնարկով

Հունիս 02,2014 15:59

Հունիսի 1-ին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը և Դիլիջանի զարգացման հիմնադրամն իրենց աջակցությունն ու մասնակցությունը բերեցին Դիլիջանում երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների իրականացմանը։ Տոնը կազմակերպել էր Դիլիջանի քաղաքապետարանը։ Մոտ հինգ հազար երեխա նվերներ ստացավ, մաքրվեց Դիլիջանի քաղաքային լիճը և հարակից տարածքը։

UWC Հայաստան ազգային կոմիտեի նախաձեռնությամբ UWC ցանցում սովորող հայ երեխաները հանդիպեցին UWC Դիլիջանի քոլեջի տնօրենության և հովանավորների հետ։
Տոնակատարության հանդիսավոր բացմանը հետևած մամլո ասուլիսում պաշտոնապես հայտարարվեց Դիլիջանի զարգացման հիմնադրամի մեկնարկի մասին։ Ասուլիսին մասնակցում էին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը և Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը։

Idea

«Հիմնադրամի հիմնական նպատակը Դիլիջանը մշակութային և զբոսաշրջության կենտրոն դարձնելն է, ներդրողների, զբոսաշրջիկների և բնակիչների համար քաղաքի գրավչությունը բարձրացնելը։ Այս նպատակին հասնելու համար մենք ունենք բազմաթիվ ծրագրեր և նախագծեր, որոնք հետագա մի քանի տարիներին իրականացվելու են Դիլիջան քաղաքում»,- նշեց Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը։
Հիմնադրամն արդեն իսկ իրականացնում է երեխաների կրթամշակութային զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց թվում են «Սթրիթ արթ» ակումբի միջոցով Դիլիջանի բազմաթիվ տարածքների պատկերազարդումը և Դիլիջանի մանկական թատերական խմբակն ու երգչախումբը։

Հիշեցնենք, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից Հայաստանում և Արցախում երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու նպատակով: IDeA հիմնադրամն իր բարեգործական ծրագրերն իրականացնում է այնպիսի մեխանիզմների կիրառությամբ, որոնք ապահովում են դրանց երկարաժամկետ ֆինանսական կայունությունը՝ ըստ էության խրախուսելով սոցիալական ձեռներեցության գաղափարը: IDeA հիմնադրամի նպատակն է ապահովել հայ
ժողովրդի արժանապատիվ ապագան, ազգի հոգևոր և պատմական ժառանգության պահպանումը և վերածնունդը արդի աշխարհի պայմաններում:

Հիմնադրամի ուշադրության ներքո են այն ծրագրերը, որոնք զգալիորեն կբարելավեն երկրում սոցիալական և տնտեսական իրավիճակը, Հայաստանին և հայությանը հնարավորություն կտան անցնելու գոյատևման մոդելից բարեկեցության մոդելի:

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30