Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Սուսաննա Հարոյանի բաց նամակի կապակցությամբ

Հունիս 02,2014 16:35

ՀՀ պաշտպանության նախարարությունը և անձամբ ՀՀ պաշտպանության նախարարը կիսում են Սուսաննա Հարոյանի բաց նամակում արտահայտված մտահոգություններն ու հույզերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավաստիացնում ենք, կիսում է որդեկորույս մոր ցավն ու վիշտը, որդու մահվան հանգամանքները պարզելու մտահոգությունը և պահանջատիրությունը: Հավատացեք, որ այս խնդրում ամենից շահագրգիռը հենց ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի հրամանատարությունն է:
Եվ եթե կա մի դեպք, որն ունի իրավական հետաքրքրություն, ապա համոզված պետք է ընդգծել, որ ՀՀ ՊՆ ղեկավարության և ՀՀ զինված ուժերի հրամանատարության գերխնդիրն է հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ցանկացած օրինախախտի` անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից և զինվորական կոչումից: Թե ՀՀ պաշտպանության նախարարը, թե հայոց բանակի հրամանատարությունը, թե զինված ուժերի իրավապահ մարմինները հաստատակամ են ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատժելու, զինված ուժերում արձանագրվող միջադեպերը նվազագույնի հասցնելու համար:

Այս տրամաբանությամբ բազմաթիվ օրինախախտներ կրել են իրենց արժանի պատիժը, և նրանցից շատ-շատերը հեռացվել են զինված ուժերի համակարգից, ինչի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է կոնկրետ գործերով դատաքննությունն ավարտվելուց հետո:

Ինչ վերաբերում է Ներսես Ղազարի Կարապետյանի գործի քննության ընթացքին, ապա դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողները, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ և այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը` Սուսաննա Հարոյանը, տուժողի իրավահաջորդը և դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:
Կատարվել են նաև մի շարք այլ անհրաժեշտ քննչական գործողություններ և նշանակվել անհրաժեշտ փորձաքննություններ: Քրեական գործով նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը, պարզել իրականությունը և իրավական գնահատական տալ կատարվածին:

Դեպքի օրվանից սկսած նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդին օրենքով սահմանված կարգով պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում նախաքննության ընթացքի մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Գործի քննության ընթացքը գտնվում է պաշտպանության նախարարի անմիջական վերահսկողության ներքո:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30