Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խոջոյանը համալիր հետազոտության է ենթարկվել

Հունիս 02,2014 19:05

Ադրբեջանում գերությունից Արսեն Խոջոյանի Հայաստան վերադարձից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տավուշի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր նրա համալիր հետազոտությունը կազմակերպել Իջևանի բժշկական կենտրոնում։ Արդիականացված այս հիվանդանոցում լայն հնարավորություններ կան գործիքային և լաբորատոր հետազոտություններ կատարելու համար։ Սակայն տևական ժամանակ հնարավոր չէր լինում Արսեն Խոջոյանի հետ կապ հաստատել, քանի որ նա իր ազգականի հետ անասնապահությամբ էր զբաղվում Սևանի բարձրադիր արոտավայրերում։ Ի վերջո, հարազատների աջակցությամբ հնարավոր եղավ նրա հետ կապ ստեղծել և իրենց իսկ խնդրանքով Արսեն Խոջոյանի հետազոտությունները կազմակերպել Հրազդանի նույնպես բժշկական արդիականացված կենտրոնում։ Այս հիվանդանոցում այսօր նրան հետազոտել են թերապևտը, սրտաբանը, նյարդաբանը, մաշկաբանը և հոգեթերապևտը։ Խոջոյանն անցել է գործիքային մի շարք հետազոտություններ` էլեկտրասրտագրություն, ողնաշարի ռենտգեն, որովայնի և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Կատարվել են նաև արյան ընդհանուր և բիոքիմական լաբորատոր հետազոտություններ: Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետները և ՀՀ առողջապահության նախարարության  աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն ու աշխատակիցները, քննարկելով հետազոտությունների արդյունքները, գնահատել են հիվանդի առողջական վիճակը: Մասնագիտական խմբի գնահատմամբ հիվանդի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների վարակ, կատարյալ անգինա, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա: Նշանակվել է դեղորայքային բուժում, նշանակված դեղերը հատկացվել են։ Մասնագիտական խումբը եզրակացրել է, որ նա կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում` մնալով մասնագետների հսկողության ներքո:

Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։

 

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30