Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարությունից առաջ Արսեն Խոջոյանը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ

Մարտ 27,2017 14:33

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը: 26-ամյա Արսեն Խոջոյանը մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներով հասցնելու մեջ, որի հետեւանքով աղջիկը մահացել է:

Ա. Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Մարտի 22-ի դատական նիստը չի կայացել, որովհետեւ քրեական գործով մեղադրող Հայկուշ Բաղդասարյանն այդ օրը այլ քրեական գործով վերաքննիչ դատարանում նիստի է մասնակցել: Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանից տեղեկացանք, որ Արսենը նիստի հետաձգումից զայրացած ասել է, որ ինքն այլեւս դատական նիստերին չի մասնակցելու: Արսեն Խոջոյանի եւ Աստղիկ Հանիսյանի հարազատներից ոչ մեկը դատական առաջին նիստին չի մասնակցել: Դատին ներկա է եղել Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչը: Ա. Հանիսյանը եղել է ՀՕՖ-ի խնամակալության ներքո:

Ըստ քրեական գործի նյութերի՝ մինչեւ աղջկա դանակահարությունը Արսեն Խոջոյանը եւ Աստղիկ Հանիսյանը Բերդ քաղաքի սրճարաններից մեկում են եղել, տաքսի ավտոմեքենայով մեկնել են Վերին Կարմիրաղբյուրի տարածք, ուր սեռական հարաբերություն են ունեցել:

Հավելենք, որ Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում: Աստղիկ Հանիսյանի սպանության գործով դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 4-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031