Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Հովիկյանը ՝ միջազգային մրցաշարի հաղթող

Հունիս 03,2014 13:38

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 44 պատանի սուսերամարտիկներ՝ Բելորուսիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Դուբայից:

Այս առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքական թիմի անդամ, «Հայաստան մարզական միության» Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը, որը հանդիսանում է ոչ միայն ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր, այլև միջազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող (մայիսի 11-ին Թիֆլիսում կայացած միջազգային մրցաշարի հաղթող):

Մեր սուսերամարտիկը պատանիների մրցաշարում գրավեց 1-ին տեղը, իսկ երիտասարդների մրցաշարում ՝ 3-րդ տեղը:

Նշենք, որ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանը նաև Էդուարդ Հովիկյանի անձնական մարզիչն է:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30