Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքի տակը պիտի կապտացնեի՞ր կամ ծնոտը ջարդեի՞ր, որ զգայինք բժշկին ծեծել ես»

Հունիս 03,2014 19:55

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով նախորդ օրը Գյումրու ծննդատանը տեղի ունեցած վիճաբանությանը, համաձայն, որի 22-ամյա ծննդկան Նարինե Ղուկասյանի սկեսրայրը ամենավերջին  հայհոյանքներն է տեղացել բժիշկների հասցեին, երբ իմացել է, որ թոռնիկը մահացած է ծնվել, ասաց. «Ես հետևում եմ լրատվությանը ու ապշած եմ այդ մարդու հայտարարությունից, թե ես բժշկին չեմ խփել: Եթե անգամ չես խփել, թեև խիստ կասկածում եմ, հայհոյել ես մարդկանց, պետք է, անպայման, աչքի  տակը կապտացնե՞ս կամ ծնո՞տը ջարդես, որ երևա քո խփածը: Ես չեմ կարծում, որ բարձրագույն կրթությամբ մարդը սուտ խոսի, որ իրեն խփել են: Բայց ասեմ, դու կարող ես մարդուն այնպիսի գռեհիկ  հայհոյանք տաս , այնպիսի լկտի վիրավորական բառեր օգտագործես, որն ավելի ցավ պատճառի, քան խփելը: Գտնում ես, որ բժշկական սխա՞լ է  եղել, ուրեմն դիմիր  իրավապահ մարմիններին, թող իրավական լուծում ստանա: Սխալ է արել բժիշկը, թող իր պատիժը քրեակատարողական հիմնարկում կրի, էնքան բժիշկներ կան քրեակատարողական հիմնարկներում, մի բժիշկ էլ թող ավելանա,  բայց ծննդկաններին, մեր մայրերին, քույրերին էդպես սթրեսիմեջ պահել, քո լպիրշ, սեռական բնույթի   հայհոյանքները լսեցնել տալը ո՞րն է, քո հետ դժբախտություն է  պատահել, նրանք ինչո՞վ են մեղավոր, նվեր ես անում հա՞ քո բառերով:

Ճիշտ հասկացեք ինձ, թող տպավորություն չստեղծվի, թե ես փեշերս եմ փռում այն բժշկի վրա, որը կարող է մասնագիտական սխալ  թույլ տալ: Ես լավ գիտակցում եմ, որ այսօր, եթե սխալ թույլ տվեց ու ներվեց, վաղը այլ պատմություններ առաջ կգան, ուղղակի իմ ասելն այն է, որ վերաբերմունքը պիտի քաղաքակիրթ լինի, բա սա հայ ազգի մարդու պահվա՞ծք է, հետո էլ ասում են թուրքերը,  թուրքերը, բա մեր մեջ քիչ թուրք  կա՞: Բժիշկը բացթողում է արել, թող գնա պատժվի, հանձնաժողով թող գա, իրավական ատյանները նրանով զբաղվեն, ոչ թե  15-20 ծննդկանների անդորրը խանգարես: Նրանք են լսել քո հայհոյանքները, մարդու  հոգին խոցում ես, հլը մի բան էլ ելույթ ես ունենում, թե ես չեմ հայհոյել, չեմ խփել … Այլևս  անհանդուրժելի է այս վերաբերմունքը. շտապօգնության բժշկին  ծեծելով սպանեցին, տեսան, որ նա  փոքրահասակ մարդ է, հիմա էլ նույնը սկսել են  ծննդատան տնօրենի պարագայում, տեսնում են դիմացինը  հաղթանդամ կազմվածք չունի, իրենց տղամարդ ես զգում` հարձակվելով ու հայհոյելով: Մինչև ե՞րբ պիտի էսպես շարունակվի»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30