Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Մինասյանը ղեկավարում էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբը. «Հայկական ժամանակ»

Հունիս 04,2014 10:47 Share

Այս պաշտոնանկությունը չի կարելի դասել սովորականների շարքում։ Կարինե Մինասյանը ղեկավարում էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խումբը եւ, ըստ էության, գլխավոր բանակցողն էր։ Եվ բանակցությունների ամենաթեժ ու պատասխանատու պահին նրան պաշտոնից ազատելը ուշագրավ իրադարձություն է։

Նշենք, որ Կ. Մինասյանը լարված հարաբերություններ ուներ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, երբ վերջինս դեռ միայն ՊԵԿ նախագահն էր։ Նրա պաշտոնանկությունը թերեւս կառավարությունում Գագիկ Խաչատրյանի ազդեցության ուժեղացման հետեւանք է։

Ըստ տեղեկությունների, Կարինե Մինասյանը ինչ-որ կարգավիճակով մնալու է կառավարությունում եւ շարունակելու է բանակցությունները ՄՄ-ի հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել